«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ԻՊ զինյալների թիվը 20 տոկոսով նվազել է

ԻՊ զինյալների թիվը 20 տոկոսով նվազել է
06.02.2016 | 09:06

ԱՄՆ-ի հետախուզության տվյալներով՝ ԻՊ-ի զինյալների թիվը Սիրիայում և Իրաքում վերջին շրջանում կտրուկ նվազել է՝ 31 հազարից հասնելով 25 հազարի: Մոտ 20 տոկոսով նվազումը պայմանավորված է ռազմական կորուստներով և դասալքությամբ: Զեկույցը նշում է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունները արդյունք են տալիս։

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ